Գլուխ 4 · ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ
Հոդված 14. Հարկադիր կատարողի վերապատրաստումը և հատուկ ուսուցումը
Հոդված 14. Հարկադիր կատարողի վերապատրաստումը և հատուկ ուսուցումը
1. Հարկադիր կատարողի վերապատրաստման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով:
2. Հարկադիր կատարման ծառայության հանրային ծառայողներն իրավունք ունեն սահմանված կարգով կրելու, պահելու և գործադրելու (կիրառելու) հրազեն և օրենքով նախատեսված հատուկ միջոցներ հատուկ ուսուցում անցնելուց հետո: Հատուկ ուսուցում անցնելու կարգն ու պայմանները սահմանում է հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը:
3. (մասն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-16-Ն)
4. (մասն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-16-Ն)
(14-րդ հոդվածը փոփ. 16.12.05 ՀՕ-29-Ն, 23.03.18 ՀՕ-281-Ն, խմբ., փոփ. 21.01.20 ՀՕ-16-Ն)
(21.01.20 ՀՕ-16-Ն օրենքն ունի անցումային դրույթ)