Գլուխ 10 · ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻՆ ԽՐԱԽՈՒՍԵԼԸ, ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԻ ԵՆԹԱՐԿԵԼԸ
Հոդված 36. Հարկադիր կատարողների էթիկայի հանձնաժողովը
Հոդված 36. Հարկադիր կատարողների էթիկայի հանձնաժողովը
(վերնագիրը խմբ. 21.01.20 ՀՕ-16-Ն)
1. Հարկադիր կատարողների էթիկայի հանձնաժողովի ձևավորման, գործունեության կարգը, հարկադիր կատարողի վարքագծի կանոնները խախտելու և (կամ) հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումները չպահպանելու և (կամ) շահերի բախման կանոնները, նվերներ ընդունելու արգելքը խախտելու, անհամատեղելիության պահանջները չպահպանելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով:
(36-րդ հոդվածը խմբ. 16.12.05 ՀՕ-29-Ն, խմբ., փոփ. 12.12.13 ՀՕ-168-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-281-Ն, խմբ. 24.10.19 ՀՕ-202-Ն, 21.01.20 ՀՕ-16-Ն)
(21.01.20 ՀՕ-16-Ն օրենքն ունի անցումային դրույթ)