Հոդված 34. Հարկադիր կատարողների նկատմամբ կիրառվող խրախուսանքները
Հոդված 34. Հարկադիր կատարողների նկատմամբ կիրառվող խրախուսանքները
(վերնագիրը փոփ. 21.01.20 ՀՕ-16-Ն)
1. Հարկադիր կատարողների նկատմամբ կիրառվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված խրախուսանքի տեսակները: Հարկադիր կատարողների նկատմամբ խրախուսանք կիրառում են համապատասխանաբար համապատասխան նախարարը և գլխավոր հարկադիր կատարողը՝ իրենց նշանակած հարկադիր կատարողների նկատմամբ:
2. Հարկադիր կատարողի նկատմամբ կարող է կիրառվել նաև արտահերթ կոչման շնորհում խրախուսանքի տեսակը, որը հարկադիր կատարողի նկատմամբ ծառայության ամբողջ ընթացքում կարող է կիրառվել միայն մեկ անգամ: Արտահերթ կոչման շնորհում խրախուսանքը կիրառում է գլխավոր հարկադիր կատարողը` համապատասխան նախարարի համաձայնությամբ:
3. Երկարամյա ծառայության և (կամ) ծառայողական պարտականությունները և (կամ) հանձնարարականները (առաջադրանքները) բարեխղճորեն կատարելու համար հարկադիր կատարողը կարող է պարգևատրվել մեդալով կամ կրծքանշանով:
4. Մեդալի և կրծքանշանի տեսակները, ձևերը և շնորհման կարգը սահմանում է հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը:
5. (մասն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-16-Ն)
6. (մասն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-16-Ն)
7. (մասն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-16-Ն)
(34-րդ հոդվածը խմբ. 16.12.05 ՀՕ-29-Ն, 15.06.06 ՀՕ-132-Ն, 12.12.13 ՀՕ-168-Ն, լրաց., փոփ. 05.02.15 ՀՕ-2-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-281-Ն, փոփ., խմբ. 21.01.20 ՀՕ-16-Ն)
(21.01.20 ՀՕ-16-Ն օրենքն ունի անցումային դրույթ)