Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-11-03-ից մինչև 2024-03-14։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2024-03-14-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 10 · ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻՆ ԽՐԱԽՈՒՍԵԼԸ, ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԻ ԵՆԹԱՐԿԵԼԸ

Հոդված 34. Հարկադիր կատարման ծառայության հանրային ծառայողների նկատմամբ կիրառվող խրախուսանքները

գործել է մինչև 2024-03-14ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 34. Հարկադիր կատարման ծառայության հանրային ծառայողների նկատմամբ կիրառվող խրախուսանքները

(վերնագիրը փոփ. 21.01.20 ՀՕ-16-Ն, 03.10.23 ՀՕ-301-Ն)

1. Հարկադիր կատարման ծառայության հանրային ծառայողների նկատմամբ կիրառվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված խրախուսանքի տեսակները: Հարկադիր կատարման ծառայության հանրային ծառայողների նկատմամբ խրախուսանք կիրառում են համապատասխանաբար համապատասխան նախարարը և գլխավոր հարկադիր կատարողը՝ իրենց նշանակած հարկադիր կատարման ծառայության հանրային ծառայողների նկատմամբ:

2. Հարկադիր կատարողի նկատմամբ կարող է կիրառվել նաև արտահերթ կոչման շնորհում խրախուսանքի տեսակը, որը հարկադիր կատարողի նկատմամբ ծառայության ամբողջ ընթացքում կարող է կիրառվել միայն մեկ անգամ, և եթե սույն հոդվածի 2.1-ին մասի հիմքով վերջինիս չի շնորհվել արտահերթ կոչում: Արտահերթ կոչման շնորհում խրախուսանքը կիրառում է գլխավոր հարկադիր կատարողը` համապատասխան նախարարի համաձայնությամբ:

2.1. Հարկադիր կատարողին, որպես խրախուսանք, կարող է շնորհվել տվյալ պաշտոնի համար սահմանված առավելագույն կոչումից մեկ աստիճան բարձր կոչում, եթե կրկնակի լրացել է ունեցած կոչումով ծառայության սահմանված ժամկետը, որը հարկադիր կատարողի նկատմամբ ծառայության ամբողջ ընթացքում կարող է կիրառվել մեկ անգամ, և եթե սույն հոդվածի 2-րդ մասի հիմքով վերջինիս չի շնորհվել արտահերթ կոչում:

3. Երկարամյա ծառայության և (կամ) ծառայողական պարտականությունները և (կամ) հանձնարարականները (առաջադրանքները) բարեխղճորեն կատարելու համար հարկադիր կատարման ծառայության հանրային ծառայողները կարող են պարգևատրվել մեդալով կամ կրծքանշանով:

4. Մեդալի և կրծքանշանի տեսակները, ձևերը և շնորհման կարգը սահմանում է հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը:

5. (մասն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-16-Ն)

6. (մասն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-16-Ն)

7. (մասն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-16-Ն)

(34-րդ հոդվածը խմբ. 16.12.05 ՀՕ-29-Ն, 15.06.06 ՀՕ-132-Ն, 12.12.13 ՀՕ-168-Ն, լրաց., փոփ. 05.02.15 ՀՕ-2-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-281-Ն, փոփ., խմբ. 21.01.20 ՀՕ-16-Ն, փոփ., լրաց. 03.10.23 ՀՕ-301-Ն)

(21.01.20 ՀՕ-16-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(03.10.23 ՀՕ-301-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։