Հոդված 24. Հարկադիր կատարողների իրավունքները և պարտականությունները դատական ակտերի հարկադիր կատարման ընթացքում
Հոդված 24. Հարկադիր կատարողների իրավունքները և պարտականությունները դատական ակտերի հարկադիր կատարման ընթացքում
1. Դատական ակտերի հարկադիր կատարման ընթացքում հարկադիր կատարողը`
1) միջոցներ է ձեռնարկում կատարողական թերթի կամ նոտարի կողմից տրված կատարողական մակագրության թերթի ժամանակին, լրիվ և ճիշտ կատարման համար.
2) կատարողական վարույթի կողմերին (այսուհետ` կողմեր) և նրանց ներկայացուցիչներին հնարավորություն է ընձեռում ծանոթանալու կատարողական վարույթի նյութերին, դրանցից անելու քաղվածքներ և ստանալու պատճեններ.
3) քննում է կատարողական վարույթի կապակցությամբ կողմերի դիմումները և միջնորդությունները, կայացնում է համապատասխան որոշումներ, պարզաբանում դրանց բողոքարկման ժամկետները և կարգը.
4) օրենքով սահմանված դեպքերում տուգանում է իր որոշումները չկատարած քաղաքացիներին և պաշտոնատար անձանց.
5) իր անաչառությանը կասկած հարուցող հանգամանքների առկայության դեպքում կարող է հայտնել ինքնաբացարկ:
2. Դատական ակտերի հարկադիր կատարման ընթացքում հարկադիր կատարողն իրավունք ունի`
1) կատարողական գործողություններ իրականացնելիս ստանալու անհրաժեշտ տեղեկություններ, բացատրություններ և գործին վերաբերող այլ նյութեր.
2) գործատուների մոտ ստուգելու նրանց մոտ աշխատող պարտապանների կողմից իրենց կատարողական թերթի, ինչպես նաև նոտարի կողմից տրված կատարողական մակագրության թերթի կատարումը.
3) իրավաբանական անձանց (այսուհետ` կազմակերպություններ) և քաղաքացիներին հանձնարարություններ տալ կոնկրետ կատարողական գործողություններ իրականացնելու նպատակով.
4) ընթերակաների ներկայությամբ սահմանված կարգով մուտք գործելու պարտապանի շենքը (բնակարան, պահեստ և այլ շինություններ), այնտեղ կատարելու զննումներ.
5) արգելանք դնելու գույքի վրա, առգրավելու գույքը, հանձնելու պահատվության և իրացնելու օրենքով սահմանված կարգով.
6) կատարողական թերթում, ինչպես նաև նոտարի կողմից տրված կատարողական մակագրության թերթում նշված չափով արգելանք դնելու պարտապանի հաշիվներում, ավանդներում կամ բանկերում և այլ վարկային կազմակերպություններում պահպանվող դրամական միջոցների և այլ արժեքների վրա.
7) գույքի փոխադրման համար օգտագործելու պարտատիրոջ կամ պարտապանի տրանսպորտը` ծախսերը դասելով պարտապանի, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` նաև պարտատիրոջ հաշվին.
8) կատարողական թերթում կամ նոտարի կողմից տրված կատարողական մակագրության թերթում նշված պահանջների պարզ չլինելու դեպքում դիմելու համապատասխանաբար կատարողական թերթ տված դատարան կամ կատարողական մակագրության թերթ տված նոտարին` պարզաբանելու դրա կատարման կարգը.
9) օրենքով սահմանված կարգով հայտարարելու պարտապանի և (կամ) նրա գույքի հետախուզում` անհրաժեշտության դեպքում համագործակցելով ոստիկանության հետ.
10) կատարողական գործողությունների ընթացքում հրավիրելու քաղաքացիների և պաշտոնատար անձանց.
11) կատարելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ գործողություններ:
(24-րդ հոդվածը լրաց., խմբ. 19.10.16 ՀՕ-188-Ն)