Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2019-12-21-ից մինչև 2020-02-22։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԵՎ ԿՈՉՈՒՄՆԵՐԸ

Հոդված 5. Հարկադիր կատարողների կոչումները

գործել է մինչև 2020-02-22Բացել ARLIS-ում

Հոդված 5. Հարկադիր կատարողների կոչումները

1. Հարկադիր կատարողներին շնորհվում են արդարադատության հետևյալ կոչումները, որոնք դասակարգվում են հետևյալ խմբերի.

1) բարձրագույն խմբի կոչում`

- արդարադատության գեներալ-մայոր.

2) գլխավոր խմբի կոչումներ`

- արդարադատության գնդապետ,

- արդարադատության փոխգնդապետ.

3) առաջատար խմբի կոչումներ`

- արդարադատության մայոր,

- արդարադատության կապիտան,

- արդարադատության ավագ լեյտենանտ,

- արդարադատության լեյտենանտ:

Կոչումները դասակարգվում են աստիճանական համակարգով՝ բարձրից ցածր:

2. Հարկադիր կատարման ծառայության պաշտոնների բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար սահմանված արդարադատության գեներալ-մայորի կոչումը շնորհում է վարչապետը:

3. Հարկադիր կատարման ծառայության պաշտոններ զբաղեցնող ծառայողների կոչումները, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի, շնորհում է գլխավոր հարկադիր կատարողը:

4. Կոչումները շնորհվում են հերթականության կարգով, զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված կոչումներին համապատասխան, սույն օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո` 15-օրյա ժամկետում, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

5. Կոչումները շնորհվում են անհատական կարգով` ցմահ:

6. Հարկադիր կատարողը, ինչպես նաև հարկադիր կատարման ծառայությունում ծառայությունը դադարեցրած քաղաքացին կարող են ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտվելու դեպքում զրկվել կոչումից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(5-րդ հոդվածը խմբ. 16.12.05 ՀՕ-29-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-281-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։