Հոդված 2. Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը
Հոդված 2. Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը
1. Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը (այսուհետ` հարկադիր կատարման ծառայություն) ապահովում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դատական ակտերի հարկադիր կատարումը:
2. (մասն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-16-Ն)
3. Ծառայությունը հարկադիր կատարման ծառայությունում իրականացվում է օրինականության, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության ու հրապարակայնության սկզբունքների պահպանմամբ` միանձնյա ու կենտրոնացված ղեկավարման միջոցով:
4. (պարբերությունն ուժը կորցրել է 23.03.18 ՀՕ-281-Ն)
Մարզպետները հարկադիր կատարման ծառայության գործունեության համակարգման լիազորություններ չունեն:
Հարկադիր կատարման ծառայության համակարգը կազմված է կառուցվածքային ստորաբաժանումներից և տարածքային մարմիններից: Հարկադիր կատարման ծառայությունը կազմված է հարկադիր կատարման ծառայության կենտրոնական մարմնից և տարածքային մարմիններից:
Հարկադիր կատարման ծառայության կենտրոնական մարմինը կարող է ունենալ բաժիններ:
(պարբերությունն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-16-Ն)
(պարբերությունն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-16-Ն)
Հարկադիր կատարման ծառայության կառուցվածքը և հաստիքացուցակը հաստատում է համապատասխան նախարարը:
5. (մասն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-16-Ն)
(2-րդ հոդվածը խմբ. 16.12.05 ՀՕ-29-Ն, 15.06.06 ՀՕ-132-Ն, լրաց. 15.11.06 ՀՕ-176-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-281-Ն, 21.01.20 ՀՕ-16-Ն)
(21.01.20 ՀՕ-16-Ն օրենքն ունի անցումային դրույթ)