Գլուխ 8 · ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ
Հոդված 26. Նպաստները` հարկադիր կատարողի զոհվելու, հաշմանդամ դառնալու, հիվանդության կամ մարմնական վնասվածք ստանալու դեպքում
Հոդված 26. Նպաստները` հարկադիր կատարողի զոհվելու, հաշմանդամ դառնալու, հիվանդության կամ մարմնական վնասվածք ստանալու դեպքում
Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվելու դեպքում հարկադիր կատարողի ընտանիքի անդամներին կամ նրա խնամքի տակ գտնվող անձանց, ինչպես նաև հարկադիր կատարողին` նրա հաշմանդամ դառնալու, հիվանդության կամ մարմնական վնասվածք ստանալու դեպքում, վճարվող նպաստի չափն ու վճարման կարգը սահմանվում է զինծառայողների սոցիալական ապահովության հարաբերությունները կարգավորող օրենքներով և իրավական այլ ակտերով: