Հոդված 3. Հարկադիր կատարման ծառայության մասին օրենսդրությունը
Հոդված 3. Հարկադիր կատարման ծառայության մասին օրենսդրությունը
1. Հարկադիր կատարման ծառայության մասին օրենսդրությունը բաղկացած է սույն օրենքից, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքից և «Հանրային ծառայության մասին» օրենքից, այլ օրենքներից ու իրավական ակտերից, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից:
2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են պայմանագրերի նորմերը:
3. Հարկադիր կատարողների բարեվարքության համակարգի և այս իրավակարգավորումներից բխող այլ հարաբերություններ, որոնք պարտադիր են հարկադիր կատարողների համար, կարգավորվում են «Հանրային ծառայության մասին» օրենքով:
4. Հարկադիր կատարողների աշխատանքային հարաբերություններին վերաբերող հարցերը, որոնք կարգավորված չեն սույն օրենքով, կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» և «Հանրային ծառայության մասին» օրենքներով:
5. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված իրավական ակտերով այդ հարաբերությունները կարգավորված չլինելու դեպքում դրանք կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ:
(3-րդ հոդվածը փոփ., լրաց. 21.01.20 ՀՕ-16-Ն)