Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-04-06-ից մինչև 2023-11-03։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2023-11-03-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 2 · ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԵՎ ԿՈՉՈՒՄՆԵՐԸ

Հոդված 7. Կոչումների շնորհման ժամկետները

գործել է մինչև 2023-11-03ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 7. Կոչումների շնորհման ժամկետները

1. Սույն օրենքով սահմանված կարգով հերթական կոչումների շնորհման համար սահմանվում են ծառայության հետևյալ ժամկետները.

- արդարադատության լեյտենանտ` 2 տարի,

- արդարադատության ավագ լեյտենանտ` 3 տարի,

- արդարադատության կապիտան` 3 տարի,

- արդարադատության մայոր` 4 տարի,

- արդարադատության փոխգնդապետ` 5 տարի:

Արդարադատության գնդապետի կոչումով ծառայության ժամկետ չի սահմանվում:

2. Այլ պետական մարմնում ծառայություն անցած (աշխատած) և զինվորական կամ հատուկ կոչում (դասային աստիճան, որակավորման դաս) ունեցող քաղաքացիներին հարկադիր կատարման ծառայությունում պաշտոնի նշանակելիս շնորհվում է նրանց զինվորական կամ հատուկ կոչմանը (դասային աստիճան, որակավորման դաս) համապատասխան կոչում, բացառությամբ սույն հոդվածի 3.1-ին մասով սահմանված դեպքի, պաշտոնի նշանակվելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում:

3. Այլ պետական մարմիններում շնորհված զինվորական կամ հատուկ կոչումների (դասային աստիճանների, որակավորման դասերի) համապատասխանությունը սույն օրենքով սահմանված կոչումներին սահմանում է Կառավարությունը:

3.1. Հարկադիր կատարման ծառայությունում հարկադիր ծառայության պաշտոնի նշանակելիս զինվորական կամ հատուկ կոչում (դասային աստիճան, որակավորման դաս) չունեցող կամ հարկադիր կատարման ծառայության տվյալ պաշտոնին համապատասխան սկզբնական կոչումից ավելի ցածր զինվորական կամ հատուկ կոչում (դասային աստիճան, որակավորման դաս) ունեցող քաղաքացիներին շնորհվում է հարկադիր կատարման ծառայության տվյալ պաշտոնին համապատասխան սկզբնական կոչում: Հարկադիր կատարման ծառայության պաշտոններին համապատասխան սկզբնական կոչումները սահմանում է Կառավարությունը։

4. (մասն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-16-Ն)

5. Հարկադիր կատարողի հերթական կոչումի շնորհումը հետաձգվում է, երբ`

1) (կետն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-16-Ն)

2) նա ունի կարգապահական տույժ.

3) նա քրեական վարույթում ունի մեղադրյալի կարգավիճակ, կամ նրա նկատմամբ կատարվում է ծառայողական քննություն:

Հերթական կոչումի շնորհումը հետաձգելու դեպքում ծառայողի հերթական կոչումը շնորհվում է սույն մասի 1-ին կետում նշված խոչընդոտների վերացումից հետո` 15-օրյա ժամկետում:

(7-րդ հոդվածը խմբ., լրաց. 16.12.05 ՀՕ-29-Ն, լրաց. 15.06.06 ՀՕ-132-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-281-Ն, փոփ., լրաց. 21.01.20 ՀՕ-16-Ն, փոփ. 09.06.22 ՀՕ-192-Ն)

(21.01.20 ՀՕ-16-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։