Անցնել բովանդակությանը
ՔՐԵԱԻՐԱՎԱԿԱՆ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՄԻՋՈՑՆԵՐԸԳլուխ 15 · ԲԺՇԿԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՐԿԱԴՐԱՆՔԻ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԵՎ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄԸ

Հոդված 103.1. Բռնագանձումը

գործել է մինչև 2021-08-30Բացել ARLIS-ում

Հոդված 103.1. Բռնագանձումը

1. Հանցագործության կատարման արդյունքում ուղղակի կամ անուղղակի առաջացած կամ ստացված ցանկացած գույքը, այդ գույքի օգտագործումից ստացված եկամուտները կամ այլ տեսակի օգուտները, այնպիսի հանցագործության կատարման համար օգտագործված կամ օգտագործման համար նախատեսված գործիքները և միջոցները, որի կատարման արդյունքում ստացվել է գույք, ահաբեկչության ֆինանսավորմանն ուղղված գույքը, այդ գույքի օգտագործումից ստացված եկամուտները կամ այլ տեսակի օգուտները, սույն օրենսգրքի 215.1-ին, 235.1-ին և 267.1-ին հոդվածներով նախատեսված մաքսանենգության ճանապարհով Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխված մաքսանենգության առարկաները, իսկ դրանց բացակայության դեպքում դրանց համարժեք գույքը, բացառությամբ բարեխիղճ երրորդ անձի գույքի, տուժողին և քաղաքացիական հայցվորին հանցագործությամբ պատճառված վնասների հատուցման համար անհրաժեշտ գույքի, ենթակա է բռնագանձման՝ հօգուտ պետության:

2. Սույն օրենսգրքի իմաստով բարեխիղճ երրորդ անձ է համարվում այն անձը, որը գույքն այլ անձի հանձնելիս չգիտեր կամ չէր կարող իմանալ, որ այդ գույքն օգտագործվելու է կամ նախատեսվում է օգտագործել հանցավոր նպատակներով, ինչպես նաև այն անձը, որը գույքն այլ անձից ձեռք բերելիս չգիտեր կամ չէր կարող իմանալ, որ այդ գույքը ստացվել է հանցավոր ճանապարհով:

3. Այն դեպքում, երբ տուժողի և բարեխիղճ երրորդ անձի միջև առկա է վեճ բռնագանձման ենթակա գույքի վերաբերյալ, այդ գույքի բռնագանձում կարող է կատարվել քաղաքացիական դատավարության կարգով:

4. Սույն հոդվածի, ինչպես նաև սույն օրենսգրքի այլ հոդվածներով նախատեսված դեպքերում նաև այդ հոդվածների իմաստով գույք են համարվում ցանկացած տեսակի նյութական բարիքները, քաղաքացիական իրավունքի շարժական կամ անշարժ օբյեկտները, ներառյալ` ֆինանսական (դրամական) միջոցները, արժեթղթերը և գույքային իրավունքները, գույքային իրավունքները կամ շահերը հավաստող փաստաթղթերը կամ այլ միջոցները, գույքից ստացված կամ դրա նկատմամբ հաշվեգրվող տոկոսները, շահութաբաժինները կամ այլ եկամուտները, ինչպես նաև հարակից և արտոնագրային իրավունքները:

5. Համաձայնության և համագործակցության վարույթների կիրառման դեպքում սույն հոդվածով սահմանված կանոնները կիրառելի են, եթե համաձայնության արձանագրությամբ կամ մինչդատական համագործակցության վերաբերյալ համաձայնագրով բռնագանձման ենթակա գույքի կամ դրա չափի վերաբերյալ այլ բան նախատեսված չէ, բացառությամբ շրջանառությունն արգելված կամ անձանց ու հասարակության համար վտանգ ներկայացնող գույքի, որը ենթակա է պարտադիր բռնագանձման՝ հօգուտ պետության: Բանակցությունների արդյունքում համաձայնեցված՝ բռնագրավման ենթակա գույքի չափը չի կարող պակաս լինել ընդհանուր կարգով բռնագրավման ենթակա գույքի արժեքի 75 տոկոսից։

(103.1-ին հոդվածը լրաց. 21.06.14 ՀՕ-114-Ն, փոփ. 16.05.16 ՀՕ-83-Ն, լրաց. 05.05.21 ՀՕ-201-Ն)

Հ Ա Տ ՈՒ Կ Մ Ա Ս

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։