Անցնել բովանդակությանը
ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԳլուխ 33 · ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 388. Ահաբեկչական գործողությունն օտարերկրյա պետության կամ միջազգային կազմակերպության ներկայացուցչի դեմ

գործել է մինչև 2021-08-30Բացել ARLIS-ում

Հոդված 388. Ահաբեկչական գործողությունն օտարերկրյա պետության կամ միջազգային կազմակերպության ներկայացուցչի դեմ

1. Օտարերկրյա պետության կամ միջազգային կազմակերպության ներկայացուցչի դեմ բռնություն գործադրելը կամ նրան առևանգելը կամ ազատությունից զրկելը, եթե այդ գործողությունները կատարվել են պատերազմի պրովոկացիայի կամ միջազգային հարաբերությունները բարդացնելու նպատակով՝

պատժվում են ազատազրկմամբ՝ հինգից տասներկու տարի ժամկետով։

2. Օտարերկրյա պետության կամ միջազգային կազմակերպության ներկայացուցչի սպանությունը, եթե դա կատարվել է պատերազմի պրովոկացիայի կամ միջազգային հարաբերությունները բարդացնելու նպատակով՝

պատժվում է ազատազրկմամբ՝ տասներկուսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ։

(388-րդ հոդվածը փոփ. 23.05.11 ՀՕ-143-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։