Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 172-րդ հոդվածի 3.2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 172-րդ հոդվածի 3.2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3.2. Հարուցված քրեական գործերով դատարանը պատճառաբանված որոշմամբ բավարարում է բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից արժեթղթերի հետ կատարված գործարքների վերաբերյալ ծառայողական տեղեկություններ, ինչպես նաև ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկություններ ստանալու նպատակով առգրավում կամ խուզարկություն կատարելու թույլտվություն տալու քրեական հետապնդում իրականացնող մարմնի միջնորդությունը, եթե դրանք վերաբերում են՝
1) կասկածյալին.
2) մեղադրյալին.
3) այն ֆիզիկական անձին, որի կապակցությամբ առկա է հիմնավոր ենթադրություն այն մասին, որ նրա և սույն մասի 1-ին կամ 2-րդ կետով նշված անձի միջև առկա է անմիջական կապ, և նրա վերաբերյալ այդ տեղեկություններն ուղղակիորեն առնչվում են սույն մասի 1-ին կամ 2-րդ կետով նշված անձին վերագրվող արարքին.
4) այն իրավաբանական անձին, որի կապակցությամբ առկա է հիմնավոր ենթադրություն այն մասին, որ դրա գործունեությունն ամբողջությամբ կամ վերաբերելի մասով կառավարվում, վերահսկվում կամ որևէ կերպ փաստացի ուղղորդվում է սույն մասի 1-ին կամ 2-րդ կետով նշված անձի կողմից, և դրա վերաբերյալ այդ տեղեկություններն ուղղակիորեն առնչվում են սույն մասի 1-ին կամ 2-րդ կետով նշված անձին վերագրվող արարքին:»: