Հոդված 10. Դատավճռի կատարման շարունակությունը
Հոդված 10. Դատավճռի կատարման շարունակությունը
1. Կատարումը շարունակելու դեպքում Կատարող պետությունը պարտավոր է ղեկավարվել Դատապարտող պետության կողմից կայացված դատավճռի պատժամիջոցի իրավական բնույթով և տևողությամբ:
2. Եթե, այնուամենայնիվ, պատժամիջոցի բնույթը և տևողությունը չեն համապատասխանում Կատարող պետության օրենսդրությանը, կամ եթե այդ է պահանջում վերջինիս օրենսդրությունը, ապա Կատարող պետությունը կարող է պատժամիջոցը դատական կամ վարչական որոշմամբ համապատասխանեցնել իր օրենսդրությամբ նման բնույթի հանցագործությունների համար նախատեսված պատժին կամ պատժամիջոցին։ Ինչ վերաբերում է պատժի կամ պատժամիջոցի բնույթին, այն պետք է հնարավորինս համապատասխանի կատարման ենթակա դատավճռով սահմանված պատժի կամ պատժամիջոցի բնույթին: Այն իր բնույթով կամ պատժի ժամկետով չի կարող խստացնել Դատապարտող պետության կողմից նշանակված պատժամիջոցը կամ գերազանցել Կատարող պետության օրենսդրությամբ սահմանված պատժի առավելագույն ժամկետը: