Հոդված 11. Դատավճռի փոխարկումը
Հոդված 11. Դատավճռի փոխարկումը
1. Դատավճռի փոխարկման դեպքում կիրառվում են Կատարող պետության օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերը: Դատավճիռը փոխարկելիս իրավասու մարմինը՝
ա. պետք է հաշվի առնի Դատապարտող պետության կողմից կայացված դատավճռում որոշակիորեն արտահայտված կամ պարզ չարտահայտված փաստերի հաստատումը,
բ. չի կարող ազատազրկման հետ կապված պատժամիջոցը փոխարինել դրամական տուգանքով,
գ. պետք է հաշվարկի դատապարտյալի կրած ազատազրկման ամբողջ ժամանակահատվածը, և
դ. չպետք է խստացնի դատապարտյալի քրեաիրավական վիճակը, ինչպես նաև չի կարող հաշվի առնել Կատարող պետության օրենսդրությամբ տվյալ հանցագործության կամ հանցագործությունների համար նախատեսված նվազագույն պատիժը:
...»
2. «Պատժի հետագա կրման համար ազատազրկման դատապարտվածներին փոխանցելու մասին» կոնվենցիա (ստորագրվել է 1998 թվականի մարտի 6-ին Հայաստանի և Անկախ պետությունների համագործակցության երկրների մյուս անդամ պետությունների միջև)
30. Կոնվենցիայի 12-րդ հոդվածի համաձայն՝ վճռի կատարման պետությունն ապահովում է պատժի կրման շարունակությունն իր օրենսդրությանը համապատասխան` չվատթարացնելով դատապարտյալի վիճակը: Նույն դրույթի համաձայն, եթե վճռի կատարման պետության օրենսդրությամբ տվյալ արարքի համար ազատազրկման առավելագույն պատժաչափը պակաս է, քան նշանակվել է վճռով, ապա դատարանը սահմանում է ազատազրկման առավելագույն պատժաչափը, որը նախատեսված է այդ պետության օրենսդրությամբ:
ԲՈՂՈՔՆԵՐԸ
31. Դիմումատուն Կոնվենցիայի 7-րդ հոդվածով բողոք է ներկայացրել առ այն, որ Քրեական վերաքննիչ դատարանի 2010 թվականի հուլիսի 21-ի որոշմամբ նշանակված քսան տարվա ազատազրկման դատապարտումը եղել է այն հանցանքների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված առավելագույն պատժի խախտում, որոնց համար նա դատապարտվել է Ռուսաստանում։
32. Միաժամանակ, նա Կոնվենցիայի 6-րդ հոդվածով և Թիվ 7 արձանագրության 4-րդ հոդվածով բողոք է ներկայացրել առ այն, որ Վարչական շրջանի դատարանի 2010 թվականի մայիսի 21-ի որոշումը բեկանվել է դատախազության կողմից բողոքն ուշացումով ներկայացնելու հիմքով, ինչի արդյունքում իր գործում խախտվել է ne bis in idem (նույն արարքի համար կրկին չդատվելու) սկզբունքը։
ԻՐԱՎՈՒՆՔԸ
33. Դիմումատուն բողոքել է, որ Վերաքննիչ քրեական դատարանի 2010 թվականի հուլիսի 21-ի որոշմամբ նշանակված քսան տարի ժամկետով ազատազրկման ձևով ընդհանուր պատիժը եղել է Կոնվենցիայի 7-րդ հոդվածի խախտում, որի համապատասխան դրույթը շարադրված է հետևյալ բովանդակությամբ.
«1. Ոչ ոք չպետք է մեղավոր ճանաչվի որևէ գործողության կամ անգործության համար, որը, կատարման պահին գործող ներպետական կամ միջազգային իրավունքի համաձայն, քրեական հանցագործություն չի համարվել: Չի կարող նաև նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը կիրառելի է եղել քրեական հանցագործության կատարման պահին»:
34. Դիմումատուն այնուհետև բողոքել է, որ Վարչական շրջանի դատարանի 2010 թվականի մայիսի 21-ի որոշման բեկանումը և Վերաքննիչ քրեական դատարանի կողմից 2010 թվականի հուլիսի 21-ի որոշմամբ նշանակված քսան տարվա ազատազրկումը եղել են իրավական որոշակիության և ne bis in idem սկզբունքների խախտում։ Նա հիմնվել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի և Թիվ 7 արձանագրության 4-րդ հոդվածի վրա, որոնց համապատասխան մասերը շարադրված են հետևյալ բովանդակությամբ.