Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 85-ԳՄ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-Ի ԹԻՎ 194-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2021-08-30-ից մինչև 2023-12-09։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2023-12-09Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

19 հոկտեմբերի 2018 թ. թիվ 60-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 85-ԳՄ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-Ի ԹԻՎ 194-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Նախադպրոցական հիմնարկների մասին» Ձև 85-գմ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Նախադպրոցական հիմնարկների մասին» Ձև 85-գմ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 19-ի ««Հաշվետվություն նախադպրոցական հիմնարկների մասին» Ձև թիվ 85-գմ պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 194-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Նախագահ՝

Ս. Մնացականյան

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2018 թվականի հոկտեմբերի 19-ի

թիվ 60-Ն որոշման

Ակտի պատկեր

1. Նախադպրոցական հաստատության տեսակը (նշել)

մանկապարտեզ

մսուր

մսուր-մանկապարտեզ

դպրոց–մանկապարտեզ

2. Նախադպրոցական հաստատության աշխատանքային ռեժիմը (նշել)

հնգօրյա

վեցօրյա

շուրջօրյա

3. Նախադպրոցական հաստատության սենյակները, օժանդակ տարածքները և դրանց մակերեսները

Տողի համարը Քանակը Մակերեսը, քառ. մ

1 2 3 4

301 Ընդամենը

302 այդ թվում` ընդունարան

303 առանձնասենյակ

304 խաղասենյակ

305 ննջասենյակ

306 հարդարասենյակ

307 բուֆետ/ճաշարան

308 բուժական սենյակ

309 օժանդակ սենյակ

310 այլ

311 Շենքին կից տարածք

4. Երեխաների թվաքանակն ըստ սեռատարիքային բաշխվածության.

Տողի համարը

Ընդա-

մենը նրանցից` ըստ տարիքի Երեխաների

ընդհանուր

թվաքանակից

սովորում են

հանրակրթական

դպրոցի 1-ին դասարանի

ծրագրով

0-1 1-2 2-3 3-4 4-5 5-6 նրանցից

մինչև

սեպտեմբերի

1-ը կլրանա

6 7

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12

401 Երեխաների

թվաքանակը տարեվերջին

402 այդ թվում`

աղջիկներ

(4-րդ կետը խմբ. 16.08.21 թիվ 15-Ն)

5. Խմբերի և տեղերի առկայությունը տարեվերջին

Տողի

համարը Խմբերի քանակը, միավոր Երեխաների թվաքանակը խմբերում, մարդ Տեղերի

քանակը, միավոր

ընդա- մենը այդ թվում` 3 և բարձր տարիքի երեխաների ընդա- մենը նրանցից` աղջիկներ այդ թվում` 3 և բարձր տարիքի նրանցից` աղջիկներ

1 2 3 4 5 6 7 8 9

501 Ընդամենը

502 դրանցից շուրջօրյա խմբեր

6. Աշխատակազմն ըստ կրթական մակարդակի

Տողի համա-րը Աշխատողների թվաքանակը տարեվերջին այդ թվում` ըստ կրթական մակարդակի

բարձրա-

գույն այդ թվում`

կանայք թերի բարձ-

րագույն այդ թվում`

կանայք միջին մասնագի- տական այդ թվում`

կանայք

ընդա-

մենը այդ թվում`

կանայք

1 2 3 4 5 6 7 8 9 10

601 Ընդամենը

602 այդ թվում`

վարիչ

603 դաստիարակներ

604 նրանցից` ավագ դաստիարակներ

/մեթոդիստներ/

605 դաստիարակների օգնականներ

606 երաժշտական ղեկավար

607 ուսուցիչ դեֆեկտոլոգ

608 ուսուցիչ լոգոպեդ

609 այլ մանկավարժներ

610 բուժքույր

611 խոհարար

612 սպասարկող այլ անձնակազմ

7. Մանկավարժադաստիարակչական աշխատակազմն ըստ աշխատանքային ստաժի

Տողի համարը Աշխատանքային ստաժը

մինչև 5 տարի 6 - 10 տարի 11 - 15 տարի 16 և ավելի

1 2 3 4 5 6

701 Ընդամենը

702 այդ թվում` կանայք

8. (կետն ուժը կորցրել է 16.08.21 թիվ 15-Ն)

Ղեկավար ___________________________ _________________________

(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)

Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ) ___________________________ __________________________

(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)

« _ _»______ ____20___թ.

(հավելվածը խմբ., փոփ. 16.08.21 թիվ 15-Ն)

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2018 թվականի հոկտեմբերի 19-ի

թիվ 60-Ն որոշման

ՀՐԱՀԱՆԳ

«ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 85-ԳՄ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն հրահանգը կարգավորում է «Նախադպրոցական հաստատությունների գործունեության մասին» Ձև 85-գմ (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ՝ Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը կազմում են նախադպրոցական կրթություն իրականացնող հաստատությունները, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա փետրվարի 25-ը:

4. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը ռեսպոնդենտները լրացնում են՝ համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման:

5. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

II. ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

6. Այս բաժնի համապատասխան վանդակում նշում կատարել նախադպրոցական հաստատությունների տեսակի վերաբերյալ:

III. ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՌԵԺԻՄԸ

7. Այս բաժնի համապատասխան վանդակում նշում կատարել նախադպրոցական հաստատությունների աշխատանքային ռեժիմի վերաբերյալ:

IV. ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՆՅԱԿՆԵՐԸ, ՕԺԱՆԴԱԿ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԱԿԵՐԵՍՆԵՐԸ

8. Տողեր 302-309-ում բերվում են տվյալներ նախադպրոցական հաստատությունների սենյակների (ըստ նշանակության) քանակի (սյունակ 3) և դրանց գումարային մակերեսների վերաբերյալ (սյունակ 4): 302-309 տողերում չնշված սենյակների վերաբերյալ տվյալները բերվում են 310 տողում: Հաստատություններին կից առկա կամ պատկանող տարածքի վերաբերյալ տվյալները բերվում են 311 տողում:

V. ԵՐԵԽԱՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿՆ ԸՍՏ ՍԵՌԱՏԱՐԻՔԱՅԻՆ ԲԱՇԽՎԱԾՈՒԹՅԱՆ

9. Երեխաների ընդհանուր թվաքանակը տարեվերջին լրացվում է սյունակ 3-ում, իսկ սյունակներ 4-11-ում` նրանց թվաքանակի բաշխվածությունն ըստ տարիքի:

(9-րդ կետը խմբ. 16.08.21 թիվ 15-Ն)

10. Սյունակ 12-ում լրացվում է հանրակրթական դպրոցի 1-ին դասարանի ծրագրով սովորող երեխաների թվաքանակը:

(10-րդ կետը խմբ. 16.08.21 թիվ 15-Ն)

VI. ԽՄԲԵՐԻ ԵՎ ՏԵՂԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՐԵՎԵՐՋԻՆ

11. Սյունակ 3-ում բերվում է խմբերի ընդհանուր քանակը տարեվերջին, որից առանձնացվում է 3 և բարձր տարիքի երեխաների խմբերի քանակը (սյունակ 4):

12. Սյունակ 5-ում բերվում է խմբերում ընդգրկված երեխաների թվաքանակը:

13. Սյունակ 9-ում բերվում է նախատեսված տեղերի քանակը:

14. Տող 502-ում բերվում է շուրջօրյա խմբերի քանակը:

VII. ԱՇԽԱՏԱԿԱԶՄՆ ԸՍՏ ԿՐԹԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ

15. Սյունակ 3-ում բերվում է աշխատողների թվաքանակը տարեվերջին, իսկ նրանց թվաքանակն ըստ կրթական մակարդակի` սյունակներ 5-10-ում:

VIII. ՄԱՆԿԱՎԱՐԺԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՆ ԸՍՏ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՍՏԱԺԻ

16. Տող 701-ում բերվում է մանկավարժադաստիարակչական աշխատողների ընդհանուր թվաքանակն ըստ աշխատանքային ստաժի, իսկ տող 702-ում` կանանց թվաքանակը:

IX. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՍՏԱՑՈՒՄԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

(գլուխն ուժը կորցրել է 16.08.21 թիվ 15-Ն)

(հավելվածը խմբ., փոփ. 16.08.21 թիվ 15-Ն)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։