ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
23 հունիսի 2021 թ.
քաղ. Երևան N 262-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՆՍՏԱՎԱՅՐԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքի 17-րդ հոդվածի 6-րդ մասով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության սպասարկման կենտրոնների նստավայրերի ցանկը՝ համաձայն Հավելվածի:
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ՝ Ռ. Բադասյան
Հավելված
Արդարադատության նախարարի
2021 թվականի հունիսի 23-ի
N 262-Ն հրամանի
ՑԱՆԿ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՆՍՏԱՎԱՅՐԵՐԻ
Անվանումը Նստավայրը
1. «Արդարադատության նախարարության ընդունարան» սպասարկման կենտրոն ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/8 (Կենտրոն վարչական շրջան)
2. «Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ» սպասարկման կենտրոն ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3 (Կենտրոն վարչական շրջան)
3. «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» սպասարկման կենտրոն ք. Երևան, Ծիծեռնակաբերդի զբոսայգի, 1 շենք (Աջափնյակ վարչական շրջան)
4. «Հատուկ սպասարկում» սպասարկման կենտրոն ք. Երևան, Էրեբունի թ., 6/1 (Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջան )
5. «Դավթաշեն» սպասարկման կենտրոն Ք. Երևան, Դավթաշեն, 2-րդ թաղամաս, 16/3 շենք (Դավթաշեն վարչական շրջան)
(հավելվածը խմբ. 01.09.21 N 426-Ն)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 հունիսի 2021 թվական: