Անցնել բովանդակությանը

Հոդված 16. Օրենքի 53.1-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 16. Օրենքի 53.1-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1. Բանկերը պարտավոր են սույն գլխով սահմանված կարգով երաշխավորել ֆիզիկական անձանցից, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքերի, ներգրավված բոլոր տեսակի դրամային և արտարժութային ավանդները, բանկային հաշիվներում (այսուհետ` ավանդներ) առկա դրամական միջոցները` Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած չափով: Ընդ որում, արտարժութային ավանդների դրամային համարժեքությունը որոշվում է սույն օրենքով սահմանված երաշխավորված գումարի ստացման դեպքի օրվա դրությամբ Կենտրոնական բանկի սահմանած հաշվարկային փոխարժեքով: Մեկ անձի մեկ բանկում ունեցած բոլոր ավանդները համարվում են մեկ ավանդ:

2. Բանկերի կողմից սույն օրենքով սահմանված կարգով երաշխավորման և ավանդների երաշխավորման հատուկ հիմնադրամից հատուցման ենթակա չէ այն ավանդը`

ա) որը ներդրվել է անվճարունակ ճանաչված բանկի ղեկավարի կողմից, ընդ որում` բանկի ղեկավար են համարվում «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անձինք.

բ) որը ներդրվել է բանկի նշանակալից մասնակից հանդիսացող անձի կողմից.

գ) որի սեփականատերն անհայտ է, կամ սեփականատերը (համասեփականատերը) հրաժարվել է դրա նկատմամբ սեփականության իրավունքից.

դ) որը օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով ճանաչվել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված դրամական միջոց, քանի դեռ դրա սեփականատերը հակառակը չի ապացուցել.

ե) որը բանկում ներդրվել է ավանդի ներդրման պահին բանկում ներդրված նմանատիպ ավանդների տոկոսադրույքը 1,5 անգամ գերազանցող տոկոսադրույքով.

զ) որը ներդրել է բանկի Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ստեղծված մասնաճյուղերում, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ավանդների երաշխավորման հիմնադրամի կողմից ավանդների երաշխավորման այլ կարգ սահմանված չէ:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։