Հոդված 18. Օրենքի 53.3-րդ հոդվածում`
Հոդված 18. Օրենքի 53.3-րդ հոդվածում`
ա) առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Երաշխավորված գումարի ստացման դեպք է համարվում «Բանկերի և վարկային կազմակերպությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով բանկն անվճարունակ ճանաչելը, եթե բանկը չի կարող բավարարել իր պարտատիրոջ (պարտատերերի) օրինական պահանջները:».
բ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ երրորդ և չորրորդ պարբերություններ`
«Կենտրոնական բանկի սահմանած ժամկետում և կարգով երաշխավորված ավանդի հատուցումը չստանալու կամ մասամբ չստանալու դեպքում ավանդատուն երաշխավորված ավանդի հատուցման պահանջը կարող է ներկայացնել երաշխավորման դեպքը վրա հասնելուց հետո ոչ ուշ, քան երեք տարվա ընթացքում:
Ավանդատուի կողմից տվյալ բանկի նկատմամբ պարտավորություն ունենալու դեպքում այդ պարտավորությունը և երաշխավորված ավանդը Կենտրոնական բանկի որոշմամբ հաշվանցվում են: Հաշվանցված գումարի մասով բանկի և ավանդատուի պահանջները դադարում են:»: