Հոդված 6. Օրենքի 14-րդ հոդվածում`
Հոդված 6. Օրենքի 14-րդ հոդվածում`
ա) 1-ին մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Կենտրոնական բանկի վարչական ծախսերը և կապիտալ ներդրումների առավելագույն սահմանաքանակը հաստատում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը` պետական բյուջեի մասին օրենքի առանձին հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացմամբ:».
բ) 2-րդ մասի մուտքի նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«2. Կենտրոնական բանկի գործառնական ծախսերի կանխատեսումը, վարչական ծախսերի և կապիտալ ներդրումների առավելագույն սահմանաքանակը պետք է ապահովեն Կենտրոնական բանկի խնդիրներն իրականացնելու հնարավորությունը, այդ թվում`»: