Հոդված 18
Հոդված 18.
Օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Գազի, ջրամատակարարման ծառայություններից և տրանսպորտից օգտվելու համար սույն օրենքի 13 հոդվածում նշված պատճառներով հաշմանդամ դարձած զինծառայողին, ինչպես նաև ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքին (ամուսնուն, ծնողներին, ինչպես նաև սույն օրենքի 16 հոդվածով սահմանված` կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի իրավունք ունեցող ընտանիքի անդամներին) տրվում է ամսական 5000 դրամ դրամական օգնություն, իսկ եթե զոհված զինծառայողի ընտանիքի անդամների թիվը հինգից ավելի է, հինգից ավելի յուրաքանչյուր անձի համար լրացուցիչ տրվում է 1000 դրամ:»: