Հոդված 8. Օրենքի 16-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 8. Օրենքի 16-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 16. Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի իրավունք ունեցող ընտանիքի անդամները
Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի իրավունք ունեն ընտանիքի հետևյալ անդամները.
ա) 18 տարին չլրացած երեխան, եղբայրը, քույրը և թոռը, ընդ որում` եղբայրը, քույրը և թոռը, եթե չունեն աշխատունակ ծնողներ և չեն աշխատում.
բ) 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակները, եթե նրանք հաշմանդամ են ճանաչվել մինչև իրենց 18 տարին լրանալը և չեն աշխատում.
գ) տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած կամ անկախ տարիքից հաշմանդամ ճանաչված ծնողները, ամուսինը, եթե չեն աշխատում.
դ) ամուսինը կամ ընտանիքի այլ գործունակ չափահաս անդամը կամ օրենքով սահմանված կարգով խնամակալ ճանաչված անձը՝ անկախ տարիքից, եթե նա զբաղված է զոհված (մահացած) կերակրողի ութ տարին չլրացած երեխայի, եղբոր, քրոջ կամ թոռան խնամքով և չի աշխատում.
ե) պապը և տատը, եթե չունեն աշխատունակ զավակներ և չեն աշխատում:
Բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների մասնագիտական-տեխնիկական ուսումնարանների առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորողները կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեն մինչև նշված ուսումնական հաստատություններն ավարտելը, բայց ոչ ավելի, քան մինչև նրանց 23 տարին լրանալը:»: