Հոդված 3
Հոդված 3.
Օրենքի 10-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 10. Երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու պայմանները
Երկարամյա ծառայության կենսաթոշակ ստանալու իրավունքից օգտվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ոստիկանության, ազգային անվտանգության, արտակարգ իրավիճակների հանրապետական գործադիր մարմիններում ծառայությունը կարգավորող օրենքներով սահմանված կարգով և ժամկետներով զինվորական ծառայություն անցած այն զինծառայողները, ովքեր`
ա) ծառայությունից սահմանված կարգով արձակվելու պահին ունեն առնվազն 20 տարվա զինվորական ծառայության ընդհանուր ժամկետ (ստաժ).
բ) տարիքի կամ առողջական վիճակի կամ հաստիքների կրճատման պատճառով զինվորական ծառայությունից արձակվելու պահին առնվազն 50 տարեկան են և ունեն 25 և ավելի տարվա ընդհանուր աշխատանքային (ապահովագրական) ստաժ, որում զինվորական ծառայության ընդհանուր ժամկետը (ստաժը) կազմում է առնվազն 8 տարի:
Սույն հոդվածով սահմանված անհրաժեշտ զինվորական ծառայության ստաժի բացակայության դեպքում զինծառայողների կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»: