Գլուխ 4 · ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԱԿԱՆ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ՄՅՈՒՍ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
Հոդված 26. Հատուկ քննչական ծառայության ծառայողի արձակուրդը
Հոդված 26. Հատուկ քննչական ծառայության ծառայողի արձակուրդը
1. Հատուկ քննչական ծառայության ծառայողներն ունեն ամենամյա հերթական վճարովի արձակուրդի իրավունք` 30 աշխատանքային օր տևողությամբ:
2. Հատուկ քննչական ծառայության ծառայողներն ունեն լրացուցիչ չվճարվող արձակուրդի իրավունք, որի տրամադրման կարգը, պայմաններն ու տևողությունը սահմանում է հատուկ քննչական ծառայության պետը: