Գլուխ 2 · ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ, ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՈՒ ԱԶԱՏՄԱՆ, ԿՈՉՈՒՄՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Հոդված 9. Հատուկ քննչական ծառայությունում պաշտոնի նշանակելը
Հոդված 9. Հատուկ քննչական ծառայությունում պաշտոնի նշանակելը
1. Հատուկ քննչական ծառայության պետին պաշտոնի նշանակում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի ներկայացմամբ:
Հայաստանի Հանրապետության Նախագահը հատուկ քննչական ծառայության պետին պաշտոնից կարող է ազատել սույն օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված հիմքերով:
2. Հատուկ քննչական ծառայության մյուս պաշտոններում պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է հատուկ քննչական ծառայության պետը: