Հոդված 13. Հատուկ քննչական ծառայության ծառայողների դասային աստիճանները
Հոդված 13. Հատուկ քննչական ծառայության ծառայողների դասային աստիճանները
1. Հատուկ քննչական ծառայության ծառայողներին շնորհվում են հետևյալ դասային աստիճանները.
1) արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական.
2) արդարադատության առաջին դասի խորհրդական.
3) արդարադատության երկրորդ դասի խորհրդական.
4) արդարադատության երրորդ դասի խորհրդական.
5) առաջին դասի խորհրդական.
6) երկրորդ դասի խորհրդական.
7) երրորդ դասի խորհրդական:
2. Դասային աստիճանները դասակարգվում են աստիճանական համակարգով` բարձրից ցածր:
3. Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճանը բարձրագույն դասային աստիճան է, որը շնորհում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:
4. Հատուկ քննչական ծառայության մյուս դասային աստիճանները շնորհում է հատուկ քննչական ծառայության պետը:
5. Դասային աստիճանները շնորհվում են հերթականության կարգով` զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված առավելագույն դասային աստիճանի սահմաններում, նախորդ դասային աստիճանում ծառայության սահմանված ժամկետը լրանալուց հետո` 15-օրյա ժամկետում, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:
6. Դասային աստիճանները շնորհվում են անհատական կարգով` ցմահ: