Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ, ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՆՔՆԱՎԱՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՈՒ ԱԶԱՏՄԱՆ, դասային աստիճանՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Հոդված 13. Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց դասային աստիճանները

գործել է մինչև 2021-10-23Բացել ARLIS-ում

Հոդված 13. Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց դասային աստիճանները

(վերնագիրը խմբ. 19.05.14 ՀՕ-31-Ն, 23.03.18 ՀՕ-312-Ն, փոփ. 21.01.20 ՀՕ-23-Ն)

1. Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց շնորհվում են հետևյալ դասային աստիճանները.

1) արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական.

2) արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական.

3) արդարադատության առաջին դասի խորհրդական.

4) արդարադատության երկրորդ դասի խորհրդական.

5) արդարադատության երրորդ դասի խորհրդական.

6) առաջին դասի խորհրդական.

7) երկրորդ դասի խորհրդական.

8) երրորդ դասի խորհրդական:

2. Արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի և արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճանները բարձրագույն դասային աստիճաններ են, որոնք շնորհվում են «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

3. Հատուկ քննչական ծառայության մյուս դասային աստիճանները շնորհում է հատուկ քննչական ծառայության պետը:

4. Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց դասային աստիճանները շնորհվում են անհատական կարգով` ցմահ:

5. Սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ և 10-րդ կետերով նախատեսված հիմքերով պաշտոնից ազատվելու դեպքում հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը կարող է զրկվել հատուկ քննչական ծառայության դասային աստիճանից՝ տվյալ դասային աստիճանը շնորհելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի որոշմամբ:

(13-րդ հոդվածը խմբ. 19.05.14 ՀՕ-31-Ն, 23.03.18 ՀՕ-312-Ն, փոփ., խմբ. 21.01.20 ՀՕ-23-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։