Հոդված 15. Կոչումների շնորհման ժամկետները
Հոդված 15. Կոչումների շնորհման ժամկետները
(վերնագիրը խմբ. 19.05.14 ՀՕ-31-Ն)
1. Արդարադատության լեյտենանտի կոչումը սկզբնական կոչում է և շնորհվում է հատուկ քննչական ծառայության պաշտոնի նշանակվելուց:
2. Սույն օրենքով սահմանված կարգով հերթական կոչումի շնորհման համար սահմանվում են ծառայության հետևյալ ժամկետները.
1) արդարադատության լեյտենանտի կոչում ունեցողի համար` 2 տարի.
2) արդարադատության ավագ լեյտենանտի կոչում ունեցողի համար` 3 տարի.
3) արդարադատության կապիտանի կոչում ունեցողի համար` 3 տարի.
4) արդարադատության մայորի կոչում ունեցողի համար` 4 տարի.
5) արդարադատության փոխգնդապետի կոչում ունեցողի համար` 5 տարի:
3. Արդարադատության գնդապետի կոչում ունեցող ծառայողին բարձրագույն կոչում շնորհելու համար ծառայության ժամկետ չի սահմանվում:
4. Նախորդ կոչումը կրելու ժամկետը հաշվարկվում է այդ կոչումը շնորհելու մասին իրավական ակտը ստորագրելու հաջորդ օրվանից:
5. Հատուկ քննչական ծառայության ծառայողի հերթական դասային աստիճանի շնորհումը հետաձգվում է, եթե`
1) ատեստավորումից հետո նրա նկատմամբ որոշում է ընդունվել ատեստավորումը հետաձգելու և վերապատրաստման գործուղելու մասին.
2) նա ունի կարգապահական տույժ.
3) նրա նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, կամ կատարվում է ծառայողական քննություն:
6. Հերթական կոչումի շնորհումը հետաձգելու դեպքում հատուկ քննչական ծառայության ծառայողի հերթական կոչումը շնորհվում է սույն հոդվածի 5-րդ մասի 1-3-րդ կետերում նշված խոչընդոտների վերացումից հետո` 15-օրյա ժամկետում:
(15-րդ հոդվածը խմբ. 19.05.14 ՀՕ-31-Ն)