Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2014-07-01-ից մինչև 2018-04-09։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ, ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԻՐԱՎԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ, ԾԱՌԱՅՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

Հոդված 21. Հատուկ քննչական ծառայության ծառայողի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը

գործել է մինչև 2018-04-09Բացել ARLIS-ում

Հոդված 21. Հատուկ քննչական ծառայության ծառայողի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը

1. Կարգապահական խախտման ծանրությունից ելնելով` հատուկ քննչական ծառայության ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել հետևյալ կարգապահական տույժերը.

1) զգուշացում.

2) նկատողություն.

3) խիստ նկատողություն.

4) կոչման իջեցում` մեկ աստիճանով.

5) պաշտոնի իջեցում` մեկ աստիճանով.

6) ծառայությունից ազատում:

2. Սույն հոդվածով նախատեսված կարգապահական տույժերը ծառայողների նկատմամբ կիրառում է հատուկ քննչական ծառայության պետը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը բարձրագույն կոչում ունեցողների նկատմամբ կիրառում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:

4. Հատուկ քննչական ծառայության պետի նկատմամբ կարգապահական տույժերը կիրառում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:

(21-րդ հոդվածը խմբ., լրաց., փոփ. 19.05.14 ՀՕ-31-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։