Գլուխ 4 · ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՆՔՆԱՎԱՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԱԿԱՆ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ՄՅՈՒՍ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
Հոդված 26. Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի արձակուրդը
Հոդված 26. Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի արձակուրդը
(վերնագիրը փոփ. 21.01.20 ՀՕ-23-Ն)
1. Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք ունեն ամենամյա հերթական վճարովի արձակուրդի իրավունք` 30 աշխատանքային օր տևողությամբ, և լրացուցիչ արձակուրդի իրավունք, որի տևողությունը սահմանում է Կառավարությունը:
(26-րդ հոդվածը խմբ. 19.05.14 ՀՕ-31-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-312-Ն, 21.01.20 ՀՕ-23-Ն)