Հոդված 18. Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի իրավունքները
Հոդված 18. Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի իրավունքները
(վերնագիրը փոփ. 21.01.20 ՀՕ-23-Ն)
1. Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձն իրավունք ունի՝
1) ծանոթանալու զբաղեցրած պաշտոնում իր իրավունքները և պարտականությունները սահմանող իրավական ակտերին.
2) ծանոթանալու անձնական գործի բոլոր նյութերին, իր գործունեության գնահատագրերին և այլ փաստաթղթերին, ներկայացնելու բացատրություններ.
3) ստանալու ծառայողական պարտականությունների կատարման համար սահմանված կարգով անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր.
4) իր իրավասության սահմաններում ընդունելու որոշումներ.
5) ստանալու կատարած աշխատանքի համար համարժեք վարձատրություն.
6) ունենալու սոցիալական պաշտպանություն և ապահովություն.
7) օգտվելու իրավական պաշտպանությունից.
8) դասային աստիճանի սահմանված կարգով բարձրացման.
9) բողոքարկելու ատեստավորման և ծառայողական քննության արդյունքները.
10) ներկայացնելու առաջարկություններ աշխատանքի կազմակերպման ու կատարելագործման հարցերի վերաբերյալ:
2. Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը կարող է ունենալ սույն օրենքով և իրավական ակտերով սահմանված այլ իրավունքներ:
(18-րդ հոդվածը փոփ. 19.05.14 ՀՕ-31-Ն, խմբ. 12.12.13 ՀՕ-176-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-312-Ն, 21.01.20 ՀՕ-23-Ն)