Հոդված 11. Անշարժ գույքի կադաստրի կոմիտեԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 11. Անշարժ գույքի կադաստրի կոմիտեԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ
(վերնագիրը փոփ. 23.03.18 ՀՕ-299-Ն)
Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն`
ա) ապահովում է աշխարհագրական անվանումների բնագավառում պետական քաղաքականության իրականացումը, վերահսկում է աշխարհագրական անվանումների բնագավառում իրավական ակտերի և նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարումը պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական ու ֆիզիկական անձանց կողմից.
բ) ղեկավարում է աշխարհագրական անվանումների ազգային տեղեկատվական բանկի և Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների պետական քարտադարանի ստեղծման ու վարման աշխատանքները.
գ) հաշվառում, այնուհետև գրանցում է տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ներբնակավայրային օբյեկտների անվանափոխումներն ու անվանակոչումները.
դ) (ենթակետն ուժը կորցրել է 21.03.12 ՀՕ-97-Ն)
ե) համագործակցում է միջազգային համապատասխան կազմակերպությունների հետ.
զ) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով` Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների ֆիզիկական ու իրավաբանական անձանց տեղեկություն է տալիս աշխարհագրական անվանումների մասին.
է) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:
(11-րդ հոդվածը փոփ. 21.03.12 ՀՕ-97-Ն, փոփ., լրաց. 23.03.18 ՀՕ-299-Ն)