Գլուխ 3 · ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 12. ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ-ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Հոդված 12. ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ-ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ
1. Աշխարհագրական անվանումների բնագավառի կարգավորման նորմատիվ- տեխնիկական փաստաթղթերը սահմանում են Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների բացահայտման, կանոնավորման, օգտագործման և պահպանության նկատմամբ միասնական պահանջները, նորմերը և կանոնները:
2. Աշխարհագրական անվանումների բնագավառի կարգավորման նորմատիվ- տեխնիկական փաստաթղթերը հաստատում է Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն:
(12-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-299-Ն)