Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 5. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՓՈԽՈՒՄԸ
Հոդված 5. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՓՈԽՈՒՄԸ
1. Հայաստանի Հանրապետության տարածքի աշխարհագրական օբյեկտների անվանափոխում թույլատրվում է`
ա) առանձին օբյեկտների պատմական անունները վերականգնելիս.
բ) օտար, անբարեհունչ և կրկնվող անունները վերացնելիս.
գ) աշխարհագրական անունները կանոնավորելիս:
2. Հայաստանի Հանրապետության տարածքի աշխարհագրական օբյեկտների անվանափոխումները պետք է բավարարեն սույն օրենքի 4 հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի պահանջներին: