Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-04-09-ից մինչև 2021-12-05։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 12. ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ-ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ

գործել է մինչև 2021-12-05Բացել ARLIS-ում

Հոդված 12. ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ-ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ

1. Աշխարհագրական անվանումների բնագավառի կարգավորման նորմատիվ- տեխնիկական փաստաթղթերը սահմանում են Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների բացահայտման, կանոնավորման, օգտագործման և պահպանության նկատմամբ միասնական պահանջները, նորմերը և կանոնները:

2. Աշխարհագրական անվանումների բնագավառի կարգավորման նորմատիվ- տեխնիկական փաստաթղթերը հաստատում է Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն:

(12-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-299-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։