Հոդված 6. ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՄԱՆ և ԱՆՎԱՆԱՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 6. ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՄԱՆ և ԱՆՎԱՆԱՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Աշխարհագրական օբյեկտների անվանակոչման կամ անվանափոխման մասին առաջարկություններ կարող են անել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, հասարակական կազմակերպությունները, իրավաբանական ու ֆիզիկական անձինք:
2. Ըստ աշխարհագրական օբյեկտների գտնվելու տեղի` առաջարկությունները ներկայացվում են Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետներին:
3. Հայաստանի Հանրապետության մարզպետները մեկամսյա ժամկետում քննում են աշխարհագրական օբյեկտների անվանակոչման կամ անվանափոխման մասին առաջարկություններն ու դրանք հիմնավորող փաստաթղթերը և իրենց եզրակացությունն են ներկայացնում աշխարհագրական անվանումների բնագավառի պետական կառավարման լիազորված մարմին` կցելով անվանափոխման կամ անվանակոչման հետ կապված ծախսերի նախահաշիվը:
4. Աշխարհագրական անվանումների բնագավառի պետական կառավարման լիազորված մարմինը մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության ստեղծած մասնագիտական հանձնաժողովի հետ ուսումնասիրում է աշխարհագրական օբյեկտների անվանակոչման կամ անվանափոխման մասին առաջարկությունները: Դրական կարծիքի դեպքում սահմանված կարգով դրանք ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն` որոշում կայացնելու համար:
(6-րդ հոդվածը լրաց. 08.04.08 ՀՕ-22-Ն)