Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2008-05-24-ից մինչև 2012-05-05։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 9. ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ և ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

գործել է մինչև 2012-05-05Բացել ARLIS-ում

Հոդված 9. ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ և ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

1. Հայաստանի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանակոչումները և անվանափոխումները ենթակա են պարտադիր գրանցման և հաշվառման: Աշխարհագրական օբյեկտների գրանցման և հաշվառման տվյալների հիման վրա ստեղծվում է Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների պետական քարտադարանը:

Սպառողներին Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների մասին պաշտոնական տեղեկատվությամբ ապահովելու համար աշխարհագրական անվանումների պետական քարտադարանի տվյալների հիման վրա պարբերաբար հրատարակվում է (են) Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների պաշտոնական տեղեկատու (գազետիր), ընդհանուր ու թեմատիկ բառարաններ, այլ տեղեկատուներ և ցանկեր:

1.1 . Հայաստանի Հանրապետության աշխարհագրական oբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների պետական գրանցումը իրականացվում է օրենքով լիազորված մարմինների ընդունած իրավական ակտերի հիման վրա՝

ա) մարզի, համայնքի, բնակավայրի անվանակոչման և (կամ) անվանափոխման դեպքում` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից.

բ) ֆիզիկաաշխարհագրական և ինժեներատեխնիկական օբյեկտների անվանակոչման և (կամ) անվանափոխման դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից.

գ) ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման և (կամ) անվանափոխման դեպքում` համայնքների ղեկավարների` ավագանիների որոշման, իսկ Երևան քաղաքում Երևանի քաղաքապետի` Երևանի խորհրդի (ավագանու ձևավորման դեպքում` ավագանու) որոշման հիման վրա, իսկ հասցեավորումը և համարակալումը համապատասխան համայնքների ղեկավարների (Երևանում` Երևանի քաղաքապետի) կողմից:

2. Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների գրանցման և հաշվառման, ինչպես նաև աշխարհագրական անվանումների պետական քարտադարանի ստեղծման ու վարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(9-րդ հոդվածը փոփ., լրաց. 08.04.08 ՀՕ-22-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։