Հոդված 2. ՕՐԵՆՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 2. ՕՐԵՆՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Սույն օրենքում օգտագործված են հետևյալ հիմնական հասկացությունները.
ա) աշխարհագրական օբյեկտ` աշխարհագրական որոշակի դիրքով ամբողջական և համեմատաբար կայուն կազմավորում, որն ունի բնական կամ արհեստական ծագում:
Աշխարհագրական օբյեկտներ են`
- մայր ցամաքները, աշխարհամասերը, օվկիանոսները, ծովերը, լեռները, գետերը, լճերը, դաշտավայրերը, բարձրավանդակները և այլ ֆիզիկաաշխարհագրական օբյեկտները,
- պետությունները, դրանց վարչատարածքային միավորները և գործառական տարածքները,
- երկաթուղային կայարանները, օդանավակայանները, ջրամբարները, ջրանցքները և այլ ինժեներատեխնիկական կառույցներ,
- փողոցները, հրապարակները, պուրակները, զբոսայգիները և այլ ներբնակավայրային օբյեկտները.
բ) աշխարհագրական օբյեկտի անվանում (աշխարհագրական անվանում)` աշխարհագրական օբյեկտը ճանաչելու և առանձնացնելու նպատակով տրվող հատուկ անուն.
գ) աշխարհագրական օբյեկտի անվան կանոնավորում` աշխարհագրական անվանումների ոլորտի օրենսդրությանը և կիրառման ավանդույթներին համապատասխան աշխարհագրական անվան ու դրա գրելաձևի որոշում.
դ) աշխարհագրական անվանումների պետական քարտադարան` որևէ պետության տարածքի աշխարհագրական անվանումների համահավաք` բազային համարվող տեղագրական քարտեզներում արտահայտված աշխարհագրական անվանումների ծավալով.
ե) աշխարհագրական անվանումների ազգային տեղեկատվական բանկ` որոշակի սկզբունքներով ստեղծված աշխարհագրական անվանումների ֆոնդ.
զ) աշխարհագրական oբյեկտի անվանակոչում` սույն օրենքով սահմանված մարմինների կողմից իրավական ակտերով ընդունված և սահմանված կարգով պետական գրանցում ստացած աշխարհագրական օբյեկտին տրված անվանում.
է) աշխարհագրական oբյեկտի անվանափոխում` անվանակոչված և սահմանված կարգով պետական գրանցում ստացած աշխարհագրական օբյեկտի անվանման փոփոխություն:
(2-րդ հոդվածը լրաց. 08.04.08 ՀՕ-22-Ն)