Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ

Հոդված 24. ․ Հանձնաժողովի որոշումները, գրությունները և այլ փաստաթղթեր հանձնելու (ուղարկելու) կարգը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 24․ Հանձնաժողովի որոշումները, գրությունները և այլ փաստաթղթեր հանձնելու (ուղարկելու) կարգը

1. Հանձնաժողովի որոշումները, գրությունները և այլ փաստաթղթեր (այսուհետ՝ թղթակցություն) հանձնվում են ստորագրությամբ առձեռն հանձնելու, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով (թղթակցությունն ստացողի մոտ նման համակարգի առկայության դեպքում), պատվիրված փոստով, այդ թվում` ստանալու մասին ծանուցմամբ, էլեկտրոնային փոստի կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցներով, որոնք թույլ են տալիս հաստատել հասցեատիրոջ կողմից թղթակցությունն ստանալու կամ օրենքով սահմանված դեպքերում պատշաճ ծանուցված լինելու փաստը:

2. Թղթակցությունը հասցեատիրոջը հանձնվում (ուղարկվում) է վերջինիս գրավոր դիմումում նշված նախընտրելի եղանակով, իսկ հանձնաժողովին այդ մասին չտեղեկացնելու կամ թղթակցությունը հանձնելու (ուղարկելու) անհնարինության դեպքում՝ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ եղանակով։

3. Հասցեատերը պարտավոր է հանձնաժողովին անհապաղ հայտնել իր հասցեի, ներառյալ էլեկտրոնային փոստի հասցեի կամ հաղորդակցության այլ միջոցի տվյալի փոփոխության մասին: Նման հաղորդման բացակայության դեպքում թղթակցությունն ուղարկվում է հասցեատիրոջ վերջին հայտնի հասցեով, և հասցեատերը կրում է փոփոխության մասին չտեղեկացնելու անբարենպաստ հետևանքների ռիսկը։

4. Այն դեպքում, երբ հասցեատերը հրաժարվում է փոստային առաքմամբ ուղարկված թղթակցությունն ստանալուց կամ թղթակցության ստացումը հավաստող փաստաթուղթն ստորագրելուց, կամ որևէ պատճառով հանձնաժողովի կողմից պատվիրված նամակով ուղարկված թղթակցությունը վերադարձվում է, ապա թղթակցությունը համարվում է հասցեատիրոջը պատշաճ հանձնված հանձնաժողովի կողմից http://www.azdarar.am կայքէջում և իր պաշտոնական կայքէջում հասցեատիրոջը հասցեագրված թղթակցության առկայության և դրա բովանդակությանը ծանոթանալու հնարավորության վերաբերյալ հայտարարություններից վերջինը հրապարակելու օրվան հաջորդող օրվանից հետո՝ երրորդ օրը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։