Հոդված 31. Վարչական վարույթի մասնակցի լսված լինելու իրավունքը
Հոդված 31. Վարչական վարույթի մասնակցի լսված լինելու իրավունքը
1. Վարչական վարույթի մասնակցի լսված լինելու իրավունքն ապահովվում է վարույթի հարուցման մասին ծանուցվելուց հետո վերջինիս կողմից տասնօրյա ժամկետում վարույթում քննարկվող հարցի վերաբերյալ հանձնաժողով գրավոր դիրքորոշում և այն հիմնավորող փաստաթղթեր, նյութեր կամ այլ տեղեկություններ ներկայացնելու միջոցով:
2. Գործի օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ քննության ապահովման համար հանձնաժողովի գնահատմամբ բանավոր լսումներ անցկացնելու անհրաժեշտության, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված դեպքում վարույթի մասնակիցները կամ այլ անձինք ծանուցվում են հանձնաժողովում լսման օրվա և ժամի մասին:
3. Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովն իր նախաձեռնությամբ կամ վարչական վարույթի մասնակցի միջնորդությամբ կարող է հետաձգել լսումը՝ ողջամիտ ժամկետում ծանուցելով վարույթին մասնակցող անձանց։
4. Վարույթի մասնակիցը հանձնաժողովի լսմանը կարող է մասնակցել տեսաձայնային հեռահաղորդակցության կապի միջոցով:
5. Լսման ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված վարույթի մասնակցի չներկայանալը խոչընդոտ չէ լսում անցկացնելու համար: