Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ

Հոդված 6. Կարգավորող մարմինը և նրա գործունեության կարգը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6. Կարգավորող մարմինը և նրա գործունեության կարգը

1. Հանրային ծառայությունների ոլորտում կարգավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով):

2. Հանձնաժողովն ինքնավար պետական մարմին է, որն ստեղծվում է սույն օրենքով սահմանված կարգով, գործում է Սահմանադրությանը, սույն օրենքին և այլ իրավական ակտերին համապատասխան ու ինքնուրույն է իր իրավասություններն իրականացնելիս:

3. Հանձնաժողովի իրավասությունները սահմանվում են ճյուղային և այլ օրենքներով։

4. Հանձնաժողովն ունի կնիք, դրոշմակնիք, ձևաթուղթ և անհատականացման այլ միջոցներ: Հանձնաժողովի կնիքի վրա պատկերված են Հայաստանի Հանրապետության զինանշանը և «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով» բառերը:

5. Հանձնաժողովի գտնվելու վայրը Երևան քաղաքն է:

6. Հանձնաժողովն իր իրավասության սահմաններում կարող է Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող, ինչպես նաև իր գործունեության նպատակներին և ամրացված գույքի նշանակությանը համապատասխան՝ տիրապետել, օգտագործել և տնօրինել այդ գույքը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։