Անցնել բովանդակությանը

Հոդված 27. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

գործել է մինչև 2022-05-20Բացել ARLIS-ում

Հոդված 27. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ և 6-րդ կետերը, 14-րդ հոդվածը, 16-րդ հոդվածի 3-րդ կետը, 18-24-րդ և 26-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում 2022 թվականի հունվարի 1-ից։

3. Կուսակցությունները պարտավոր են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մինչև 2022 թվականի հունվարի 1-ը, իրենց կանոնադրությունները և կառուցվածքը համապատասխանեցնել սույն օրենքի պահանջներին և պետական գրանցման նպատակով կանոնադրության փոփոխությունները ներկայացնել պետական լիազոր մարմին: Սույն հոդվածով նախատեսված պետական գրանցման գործառույթի դիմաց պետական տուրք չի գանձվում։ 2022 թվականի հունվարի 1-ից հետո, սույն օրենքի փոփոխությամբ պայմանավորված, կանոնադրության փոփոխությունները պետական գրանցման ներկայացնելու դեպքում կուսակցությունը չի ազատվում օրենքով սահմանված պետական տուրքը վճարելու պարտականությունից։ Սույն մասով սահմանված ժամկետում կուսակցության կանոնադրությունը սույն օրենքի պահանջներին չհամապատասխանեցնելու դեպքում կուսակցության կանոնադրությունը գործում է այնքանով, որքանով այն չի հակասում սույն օրենքին և կուսակցությունների գործունեությունը կարգավորող այլ օրենքներին։

4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործող օտարերկրյա բանկերում բանկային հաշիվներ ունեցող կուսակցությունները փակում են իրենց բանկային հաշիվները։

5. Կուսակցությունները 2021 թվականի իրենց տարեկան հաշվետվությունները 2022 թվականին ներկայացնում են սույն օրենքով սահմանված կարգով։

6. Սույն օրենքի 19-24-րդ և 26-րդ հոդվածներով սահմանված դրույթներն ուժի մեջ մտնելուց հետո՝ քսանօրյա ժամկետում, Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունն իր մոտ առկա՝ կուսակցությունների ընթացիկ ֆինանսական վերահսկողության հետ կապված փաստաթղթերի փաթեթը փոխանցում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։

7. Սույն օրենքով նախատեսված՝ կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի անդամները, իսկ այլ ղեկավար մարմինների դեպքում այդ մարմինների անդամները մինչև 2022 թվականի մարտի 31-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով են ներկայացում 2021 թվականի գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիրը։

Հանրապետության նախագահ Ա. Սարգսյան

2021 թ. հունվարի 18

Երևան

ՀՕ-1-Ն

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հունվարի 2021 թվական:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։