Անցնել բովանդակությանը

Հոդված 10

գործել է մինչև 2022-05-20Բացել ARLIS-ում

Հոդված 10.

Օրենքի 17-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «ոչ ուշ, քան չորս տարին մեկ անգամ» բառերը փոխարինել «ոչ ուշ, քան երեք տարին մեկ անգամ» բառերով, իսկ նույն մասն առաջին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով․ «Կուսակցության անդամների նախաձեռնությամբ, որոնց նվազագույն թիվը սահմանվում է կուսակցության կանոնադրությամբ, ինչպես նաև կանոնադրությամբ սահմանված այլ դեպքերում և կարգով կարող է հրավիրվել նաև արտահերթ համագումար։»․

2) 3-րդ մասի 1-ին կետից հանել «բացառությամբ սույն օրենքի փոփոխությամբ պայմանավորված փոփոխությունների և լրացումների» բառերը, իսկ 2-րդ կետի «կազմավորումը» բառը փոխարինել «ընտրությունը» բառով․

3) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով․

«5) Ազգային ժողովի հերթական ընտրություններում կուսակցության ընտրական ցուցակում թեկնածուների՝ առնվազն առաջին երեք տասնյակի հաստատումը։»․

4) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«4. Կուսակցության անունից այլ մարմինների և անձանց հետ հարաբերություններում հանդես է գալիս կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի ղեկավարը՝ առանց լիազորագրի, եթե կուսակցության կանոնադրությամբ նախատեսված է մշտապես գործող ղեկավար մարմնի ղեկավարի պաշտոն, ինչպես նաև մշտապես գործող ղեկավար մարմնի կողմից լիազորված անձը։»․

5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին մասով․

«4.1. Կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմինը ձևավորվում է կոլեգիալության սկզբունքով, որի անդամները կուսակցության կազմից ընտրվում են համագումարում` կուսակցության կանոնադրությամբ սահմանված կարգով և ժամկետով: Մշտապես գործող ղեկավար մարմինը որոշումներ է ընդունում նիստերի արդյունքում՝ կանոնադրությամբ սահմանված կարգով։»․

6) 5-րդ մասի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«4) փոփոխություններ է կատարում համագումարի կողմից Ազգային ժողովի ընտրությունների համար հաստատված ընտրական ցուցակներում, եթե համագումարի կողմից հաստատվելուց հետո ընտրական ցուցակում փոփոխություն կատարելու անհրաժեշտությունն առաջացել է կուսակցության կամքից անկախ պատճառներով․»․

7) 5-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին կետով․

«5.1) հաստատում է Ազգային ժողովի հերթական ընտրություններում կուսակցության ընտրական ցուցակը թեկնածուների այն մասով, որոնց հաստատումը սույն օրենքով և կուսակցության կանոնադրությամբ վերապահված չէ համագումարին, ինչպես նաև հերթական և արտահերթ ընտրություններում կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակը․»․

8) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

«6. Կուսակցության կանոնադրությամբ կարող են նախատեսվել նաև կուսակցության այլ մարմիններ։»․

9) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով․

«7. Կուսակցության՝ օրենքով սահմանված ղեկավար մարմիններն ընտրվում են գաղտնի քվեարկությամբ՝ սույն օրենքով և կուսակցության կանոնադրությամբ սահմանված կարգով։»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։