Հոդված 1. «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (3 հուլիսի 2002 թվականի, ՀՕ-380, այսուհետ՝ օրենք) 4-րդ հոդվածում՝
Հոդված 1. «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (3 հուլիսի 2002 թվականի, ՀՕ-380, այսուհետ՝ օրենք) 4-րդ հոդվածում՝
ա) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Պարտադիր զինվորական ծառայությունը կարող է փոխարինվել այլընտրանքային ծառայությամբ, որն անցնելու կարգը և պայմանները սահմանվում են օրենքով:».
բ) 5-րդ մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) սպաների համար՝ 3-5 տարի.».
գ) 5-րդ մասի 3-րդ կետում «3 տարի» բառերը փոխարինել «2-3 տարի, իսկ առանձնահատուկ դեպքերում՝ 3-6 ամիս` պետական լիազոր մարմնի ղեկավարի որոշմամբ.» բառերով.
դ) 5-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Եթե մինչև զինծառայողի տարիքի կամ ծառայության սահմանային ժամկետի լրանալը մնացած ժամանակահատվածը փոքր է սույն մասի 1-3-րդ կետերում սահմանված պայմանագրի ժամկետներից, ապա պայմանագիրը կարող է կնքվել մնացած ժամանակահատվածի չափով՝ պայմանագիր կնքելու իրավասություն ունեցող պետի (հրամանատարի) որոշմամբ:».
ե) 6-րդ մասի նախատեսված աղյուսակում շարքային կազմի ժամկետային ծառայության և պահեստազորի 1-ին խմբի համար սահմանված 40 թվերը փոխարինել 45 թվերով, սպայական կազմում «կրտսեր լեյտենանտ,» բառերը հանել, իսկ 2-րդ պարբերությունում «(ռազմաուսումնական հաստատությունների դասախոսական կազմինը`)» բառերը փոխարինել «(դասախոսական, լրատվական, գիտահրատարակչական կազմինը`)» բառերով: