Հոդված 16.3. Մետատվյալների ստեղծումը և բովանդակությունը
Հոդված 16.3. Մետատվյալների ստեղծումը և բովանդակությունը
1. Մետատվյալները հրապարակվում են մետատվյալների շտեմարանում (կատալոգում), որի միջոցով շահառուները կարող են փնտրել և օգտվել տվյալների բազաներից կամ ծառայություններից։
2. Տարածական տվյալներ տրամադրող պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ստեղծում են իրենց մետատվյալները և ապահովում դրանց արդիականությունը։
3. Մետատվյալների ստեղծման և թարմացման կանոնները սահմանում է լիազոր մարմինը։