Հոդված 9
Հոդված 9.
Օրենքի 5-րդ հոդվածում՝
1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 5. Գեոդեզիայի, քարտեզագրության և տարածական տվյալների ենթակառուցվածքի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի իրավասությունը».
2) hոդվածը 1-ին մասից առաջ լրացնել «1.» համարակալումով.
3) «ա» կետի «գեոդեզիայի և քարտեզագրության» բառերը փոխարինել «գեոդեզիայի, քարտեզագրության և տարածական տվյալների ենթակառուցվածքի» բառերով.
4) «բ» կետը «բնագավառի» բառից հետո լրացնել «և տարածական տվյալների ենթակառուցվածքի վերաբերյալ» բառերով.
5) «գ» կետը «աշխատանքների» բառից հետո լրացնել «, ինչպես նաև ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքին վերաբերող» բառերով.
6) «ե» կետի «և քարտեզագրական» բառերը փոխարինել «քարտեզագրական, տարածական» բառերով.
7) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.
«2. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց վերապահված գործառույթների շրջանակում նախատեսվող թվային երկրատարածական տվյալների ստեղծման աշխատանքներ պլանավորելիս համապատասխան նախագծերը, ինչպես նաև տվյալ աշխատանքների արդյունքում ստեղծված երկրատարածական տվյալները՝ մինչև դրանք ընդունելը, ներկայացնում են լիազոր մարմին՝ կարծիքի:»: