Հոդված 13. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 334.1-րդ հոդվածով.
Հոդված 13. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 334.1-րդ հոդվածով.
«Հոդված 334.1. Քրեակատարողական հիմնարկից կամ ձերբակալվածներին պահելու վայրից փախուստ կատարած անձին աջակցելը
1. Ուղղիչ հիմնարկից, կալանավորվածներին պահելու վայրից կամ ձերբակալվածներին պահելու վայրից փախուստ կատարած անձի` քննությունից կամ դատից կամ պատժի հետագա կրումից խուսափելուն ցանկացած ձևով աջակցելը, եթե դա նախապես խոստացված չի եղել, և փախուստն արդեն տեղի է ունեցել`
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտված անձի նկատմամբ`
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:»: