Հոդված 6. Օրենսգիրքը 225-րդ հոդվածից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 225.1-րդ հոդվածով.
Հոդված 6. Օրենսգիրքը 225-րդ հոդվածից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 225.1-րդ հոդվածով.
«Հոդված 225.1. Անօրինական հրապարակային միջոցառում կամ այլ հրապարակային միջոցառում կազմակերպելը, անցկացնելը
1. Անօրինական հրապարակային միջոցառում կամ այլ հրապարակային միջոցառում կազմակերպելը, անցկացնելը`
պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:
2. Անօրինական հրապարակային միջոցառումը դադարեցնելու վերաբերյալ որոշման պահանջներին չենթարկվելուն ուղղված կոչերը՝
պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մինչև երեք ամիս ժամկետով:»: