Հոդված 6
Հոդված 6
1. Սույն Արձանագրությունը բաց է Կոնվենցիայի Բարձր պայմանավորվող կողմերի կողմից ստորագրման համար, որոնք կարող են դրանով պարտավորված լինելու մասին իրենց համաձայնությունը արտահայտել.
ա. ստորագրության միջոցով` առանց վավերացման, ընդունման կամ հաստատման նկատմամբ վերապահման, կամ
բ. ստորագրման միջոցով` վավերացման, ընդունման կամ հաստատման պայմանով, որին կհաջորդի վավերացումը, ընդունումը կամ հաստատումը:
2. Վավերագրերը, ընդունման կամ հաստատման մասին փաստաթղթերն ի պահ են հանձնվում Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին: