Հոդված 8
Հոդված 8
1. Սույն Արձանագրության 2-րդ հոդվածում ներկայացված փոփոխությունները կիրառվում են միայն սույն Արձանագրությունն ուժի մեջ մտնելուց հետո Բարձր պայմանավորվող կողմերի կողմից Կոնվենցիայի 22-րդ հոդվածի համաձայն Խորհրդարանական վեհաժողով ցանկով ներկայացված թեկնածուների նկատմամբ:
2. Սույն Արձանագրության 3-րդ հոդվածում ներկայացված փոփոխությունը չի կիրառվում որևէ քննվող գործի նկատմամբ, որում կողմերից մեկը մինչև սույն Արձանագրության ուժի մեջ մտնելը առարկել է Մեծ պալատի օգտին ընդդատությունից հրաժարվելու` Դատարանի պալատի առաջարկին:
3. Սույն Արձանագրության 4-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում սույն Արձանագրության ուժի մեջ մտնելու օրվանից վեց ամիս ժամկետը լրանալուց հետո: Սույն Արձանագրության 4-րդ հոդվածը չի կիրառվում այն դիմումների նկատմամբ, որոնց մասով վերջնական որոշումը, Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով, կայացվել է մինչև սույն Արձանագրության 4-րդ հոդվածի ուժի մեջ մտնելու օրը:
4. Սույն Արձանագրության մյուս բոլոր դրույթները կիրառվում են այն ուժի մեջ մտնելուց հետո` 7-րդ հոդվածի դրույթների համաձայն: